09:16 , 5 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Պակիստանի տարբեր շրջաններում հանգստյան օրերին տեղացած հորդառատ անձրևների և դրանց ուղեկցող ջրհեղեղների հետևանքով մահացել է առնվազն 50 մարդ, ևս 50-ը տուժել են:
Հորդառատ անձրևներ են տեղացել երկրի հարավում գտնվող Կարաչի խոշոր քաղաքում, ինչպես նաև այլ շրջաններում՝ հյուսիսարևմտյան լեռնային Հայբեր-Պախտունխվա, արևելյան Փենջաբ և արևմտյան Բելուջիստան նահանգներում: Այս մասին հաղորդում Ria Novosti-ն:
Կարաչիում 20 մարդ է մահացել, մոտավորապես այդքան էլ՝ հյուսիս-արևմուտքում, զոհեր կան նաև Բելուջիստանում: Մարդկանց մեծ մասը մահացել է էլեկտրահարվածից կամ տանիքների փլուզումից:
Տարերքի պատճառով հարյուրավոր տներ են ավերվել, շատ ճանապարհներ քանդվել: Փրկարարներին օգնության են հասել զինվորականները: Կարաչիում շատ շրջաններ, այդ թվում նաև՝ շուկաներ ողողվել են ջրով: Իշխանությունները հայտարարում են, որ ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար կպահանջվի առնվազն 2 օր:
Այսօր ևս անձրևներ են սպասվում: