Փաշինյանի համար կարևոր է, որ իշխանությունն իր ձեռքում լինի, օղի քաշելու սարքն էլ՝ իր դիմաց. Պետրոսյան


16:01 , 18 դեկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը ցենզուրա չունի, նա ինքն առանց ամաչելու ատելության քարոզի դեմ նախագիծ է ներկայացնում, բայց ատելության ամենամեծ քարոզիչն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով, վարչապետի ցենզ չունենալու վկայություններից է նաև նրա հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրիքը, որտեղ, իր խոսքով, գլոբուսի դերում հենց Նիկոլ Փաշինյանի գլուխն է։

«Նա իր գրքում գրել է. «Կոխեմ ձեր Ամերիկան..., ո՞վ է այն երջանիկը, որ կարող է մեզ ուղղորդել»։ Սա խաղաղություն քարոզող վարչապետի միտքն է»,- նշեց նա։

Թեև պատգամավորը նշեց, որ չի ցանկանում կոպիտ խոսել, բայց և այնպես, դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց. «Երիտասարդ, որ ասում ես, քո հրաժարականով ժողովուրդը կկորցնի իր իշխանությունը, այդ ե՞րբ է ժողովուրդը իշխանություն ունեցել։ Իշխանություն ունեցել ես դու՝ քո քայլակիցներով։ Եթե ժողովուրդն իշխանություն ունենար, դիմակ չդնելու համար երիտասարդ աղջկան յոթ ոստիկաններ ծեծելով բերման կենթարկեի՞ն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։