09:00 , 5 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Սիրիայի հակամարտությունը կարող է ավարտվել հաշված ամիսների ընթացքում, եթե բնակչությունն օգնի բանակին վերականգնելու կարգը, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։
Ինչպես տեղեկացնում է Взгяд-ը, նա նշել է, որ բանակը ավելի մեծ հաջողությունների է հասնում այն շրջաններում, որտեղ աջակցություն է ստանում բնակչության կողմից։
«Բոլոր խնդիրները, որոնց բախվում ենք այժմ, կապված են անվտանգության հարցերի հետ և դրանք լուծել հնարավոր կլինի միայն ահաբեկչությանը հաղթելով։ Այդ պատճառով, եթե մենք հաղթենք պատերազմում, Սիրիան մի քանի ամսվա ընթացքում կկարողանա հաղթահարել ճգնաժամը»,- հայտարարել է նա։
Նա հույս է հայտնել, որ Սիրիան կվերականգնվի մուսուլմանական սուրբ ամսի՝ Ռամադանին հաջորդող ամսվանից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ