«ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Բայդենից է կախված». Չավուշօղլու


13:40 , 18 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ուրբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Վաշինգտոնի նոր վարչակազմը բավարարի Անկարայի պահանջները, գրում է Ahval News-ը:

«Եթե Միացյալ Նահանգները ռազմավարական տեսանկյունից մտածի, ապա նրանց Թուրքիան շատ է պետք: Նրանք ասում են սա, բայց պետք է անեն այն, ինչ անհրաժեշտ է դրա համար», - ասել է Չավուշօղլուն 24 TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

Չավուշօղլուն քննադատել է վերջերս ԱՄՆ-ի որոշումը, այն է՝ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ` ռուսական արտադրության «Ս-400» ՀՕՊ համակարգեր գնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։