Զարիֆ. Հակաիրանական պատժամիջոցներն ամենաշատը վնասել են ամերիկյան ընկերություններին


12:28 , 18 դեկտեմբեր, 2020

Pars Today-ը գրում է․

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտռարարել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները մեծ վնասներ են պատճառել այդ երկրի ընկերություններին:

Հինգշաբթի օրը, Թվիթերում արած գրառման մեջ դիմելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, Զարիֆը գրել է. «Ամերիկյան պատժամիջոցներն ամենամեծ վնասը հասցրել են հենց ամերիկյան ընկերություններին»:

Զարիֆը հավելել է. «Ձեր սահմանած պատժամիջոցները փաստացիորեն  սահմանափակումներ են կիրառել իրանական շուկայից դուրս գտնվող ամերիկյան ընկերությունների համար, ներառյա մարդկային և բնական ռեսուրսները»:

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Ձեր առավելագույն ձախողման քաղաքականությունը չեղյալ հայտարարեց Boeing- ի 88 քաղաքացիական ինքնաթիռներ վաճառելու պայմանագիրը, ինչը ոչ միայն իրանցիների կյանքեր է արժեցել, այլև ամերիկյան աշխատատեղերի փակման պատճառ է դարձել»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Washington Examiner- ին տված հարցազրույցում Իրանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ թշնամական և չհիմնավորված  հայտարարություններ է արել: