08:36 , 5 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Եգիպտոսը մերժել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Գազայի հատված այցելելու հարցում: Այս մասին հաղորդում է «Ալ Յաում աս-Սաբիա»-ն:
Ւրենց որոշումը Եգիպտոսի իշխանությունները բացատրել են նրանով, որ Էրդողանն աջակցում է «Մուսուլման եղբայրներին», որը վնասում է «եգիպտացի ժողովրդին»:
Հունիսի սկզբին թուրքական կողմին Գազայի հատված այցելելու թույլտվություն տվել էր նախկին նախագահ Մուհամմադ Մուրսին: