ԱՄՆ 19 դեսպանատներ չեն գործի մինչև օգոստոսի 10-ը


08:25 , 5 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն իր 19 դեսպանատներ փակ կթողնի մինչև օգոստոսի 10-ը: Այդ մասին հայտնում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Риа Новости-ին, որն այս տեղեկությունները ստացել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակիից:

Նման որոշման պատճառ է դարձել հնարավոր ահաբեկչական հարձակումը:

Եվս 10 դեսպանատներ կբացվեն երկուշաբթի օրվանից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կասեցնում է իր մի շարք դեսպանատների և հյուպատոսարանների աշխատանքները Մերձավոր Արևելքում, Հարավային Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում: Հավանաբար նման միջոցառումների պատճառ է դարձել ամերիկացի դիվանագետների հասցեին հնչած «Ալ-Կաիդայի» սպառնալիքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ