ՌԴ անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Հայաստան


11:08 , 18 դեկտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Հայաստան, Aysor.am-ին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Նրան դիմավորել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։

Այլ տեղեկություններ ԱԱԾ-ից չհայտնեցին։