ՊԵԿ–ը ստուգումներ է սկսել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող օբյեկտներում


20:37 , 17 դեկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

NEWS.am–ի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեն հարկային ստուգումներ է սկսել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում։

ՊԵԿ–ի թիրախում այս անգամ հայտնվել է գործարարի ընտանիքին պատկանող «Փարվանա» հյուրանոցային և ռեստորանային համալիրը և Երևանի ամենամեծ՝ Megamall Armenia առևտրի կենտրոնը։

Մեր տեղեկություններով՝ ստուգումներն իրականացվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Բանն այն է, որ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո հարկային «տեռորի» ենթարկված, սակայն կարճ ժամանակ անց իշխանությունների սիրելի օլիգարխը դարձած Սամվել Ալեքսանյանը վերջին շրջանում սկսել է չեզոքություն ցուցաբերել և չաջակցել Փաշինյանի խորտակվող իշխանությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ