Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետք է քրգործ հարուցվի՝ պարզելու, թե ինչու են հանձնվում Կապանի հարակից տարածքներն ու գյուղերը. Արփինե Հովհաննիսյան


18:28 , 17 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Այս պահին Սյունիքի մարզում չափազանց կարևոր իրադարձություն է տեղի ունենում, որն ամբողջությամբ հակասում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտին, այնտեղ որևէ բառ չկար Կապանի և Սյունիքի մարզի մնացած տարածքների հետ կապված. Երևանի Թումոյի այգու մոտից մեկնարկված «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Նիկոլ Փաշինյանը կառչում է աթոռին, որպեսզի ավարտին հասցնի  իր դավաճանական ծրագիրը: Երբ ասում էր՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա անամոթաբար շանտաժի էր ենթարկում մի ողջ ժողովրդի, հիմա էլ ասում է՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի լինի: Մենք հավաքավել ենք այստեղ, որ դավաճանին ասենք՝ Հայաստանն առանց քեզ ապրելու է: Դու ամեն անգամ Հայաստանը մոտեցնում ես ավելի մեծ անդունդի»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ