Նիկոլ Փաշինյան, հեռացիր, տեղդ զիջիր մարդկանց, ովքեր կկարողանան ապահովել մեր երկրի անվտանգությունը. Արթուր Վանեցյան


18:08 , 17 դեկտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Մեզ համար ողջ հայ ազգը էլիտա է, այս մասին «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրեց ու փորձեց հասարակությանը պառակտել՝ հներ-նորեր, սևեր-սպիտակներ, հիմա էլ՝ էլիտա, չգիտեմ՝ դրա մյուսը որն է», - ասաց նա։

ԱԱԾ նախկին տնօրենը նշեց, թե մանիպուլյացիաներով ու հասարակությանը հերթական անգամ կիսելով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող մնալ իշխանության։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ