Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր տարածք Ադրբեջանին չի հանձնվում․ Նարեկ Ղահրամանյան


17:10 , 17 դեկտեմբեր, 2020

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր տարածք Ադրբեջանին չի հանձնվում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։

«Ուզում եմ հստակություն մտցնենք ընթացող գործընթացի շուրջ․

1․ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ՈՉ ՄԻ ՄԻԼԻՄԵՏՐ տարածք Ադրբեջանին չի հանձնվում։

2․ Մեր սահմանային դիրքերը տեղակայված են եղել Կուբաթլուի և Զանգելանի հատվածում։

3․ Մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր շրջափակման մեջ են ընկնում գյուղեր, չեն համապատասխանում իրականությանը։

4․ Օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու։

5․ Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել։

6․ ՌԴ սահմաանապհներ են տեղակայվելու սահանի որոշ հատվածներում անվտանգությունը ապահովելու նպատակով։

7․ Կապանի և Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում»,- ընդգծել է պատգամավորը եւ հավելել․

«Սիրելի սյունեցիներ ամբողջովին հասկանում և ընդունում եմ բոլորիդ անհանգստությունը և բողոքը, սակայն կոչ եմ անում չտրվել սադրանքների և լինել համախմբված»։