«Եթե Նիկոլ Փաշինյանը չվերադարձնի մեր երեխաներին, կտեսնի՝ ինչ է լինելու». անհետ կորած զինծառայողների հարազատները Վայքի զորամասում էին


16:49 , 17 դեկտեմբեր, 2020

Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են ունեցել Վայքի զորամասում: Նրանք պահանջել են տեղեկություններ տրամադրել իրենց հարազատների մասին:

Զինծառայողների ծնողներից մեկը, դիմելով զորամասի զինծառայողներից մեկին, ասաց. «Էս 70 օր է, ինչի՞ երեխեքին ման չեք գալիս: Այ որ մի երեխու հետ բերեք, կիմանանք, որ ինչ-որ բան արել եք: 26 երեխուց մեկը չկա: Մինչեւ վերջ մեզ հետ պետք է լինեք, թե չէ կինո ենք սարքելու»:

Ծնողներից մեկն էլ ասաց՝ գիտի, որ 40 զինծառայողի բերել են, ուզում է տեսնել՝ իրենց երեխաներն են, թե ոչ: Ի պատասխան ծնողի պնդումների՝ զորամասի հրամանատարը նշեց՝ նման տեղեկություն չունի:

Զորամասում  հավաքված հարազատներից մեկն էլ հրապարակավ ասաց՝ դեռ ոչինչ չեն անում, սպասում են, որ Փաշինյանը վերադարձնի իրենց երեխաներին. «Չի վերադարձնի, նոր կտեսնեն՝ ինչ է լինելու»: