16:29 , 17 դեկտեմբեր, 2020Tert.am-ը գրում է․
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՌԴ նախագահի նստավայրում տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Պուտինն ասել է, որ ինքն այլ երկրների ղեկավարներին չի բաժանում լավերի ու վատերի, այլ աշխատում է նրանց հետ Ռուսաստանի Դաշնության համար լավագույն արդյունքի հասնելու համար:
Պուտինն ասել է, որ ինքը հաճախ համաձայն չէ Էրդողանի հետ, բայց Թուրքիայի առաջնորդը «պահում է իր խոսքը և թափ չի տալիս իր պոչը»: