«Անհետ կորածների ընտանիքներին հասանելիք գումարը Կառավարությունն ուզում է որպես լավություն «վաճառել» նրանց վրա»


15:01 , 17 դեկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է՝ զոհված, անհետ կորած, առաջին կարգ ստացած զինծառայողների աջակցության հետ կապված խնդիրներ կան։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նախ տեղեկացրեց, որ երբ սկսել է հիմնադրամում առկա խնդիրները բարձրաձայնել, ասել է, որ «պոպուլիստ» վարչապետի հրապարակած նոր աշխատատեղերի առկայությունը չի արտացոլվում հիմնադրամում, իրեն վարչապետի ցուցումով հեռացրել են հիմնադրամից։

«Եվ այսօր էլ հիմնադրամում շատ լուրջ խնդիրներ կան։ Այսօր հիմնադրամում գումար չկա՝ աջակցելու զոհվածների, հաշմանդամ դարձածների և անհետ կորածների ընտանիքներին։ Բացի այդ, մենք խնդիր ունենք նաև անհետ կորածների հետ, քանի որ նրանց ընտանիքները 1 տարի հետո նոր հնարավորություն ունեն դառնալու հիմնադրամի շահառու, ինչը բարոյական և ճիշտ չէ։ Ավելի շուտ պետք է կարգավիճակ տան։ Բայց գործող Կառավարության հանցավոր անգործության է մատնվել՝ անհետ կորածներին գտնելու և զոհվածների դիերը վերադարձնելու առումով»,- նշեց նա։

Բացի այդ, Մեսրոպ Մանուկյանի խոսքով, անհետ կորածի կարգավիճակի ստացածների ընտանիքներին պետք է 10 մլն դրամ միանվագ գումար վճարվեր, և դրանից հետո ամեն ամիս պետք է նվազագույնը 200 հազար դրամ տրամադրվեր, բայց Կառավարությունը որոշել է, որ այդ ընտանիքների վրա պետք է ամսական 300 հազար դրամ «ծախի», ինչն անհասկանալի է։

«Կառավարությունն այդ 300 հազար դրամով ոչ թե լավություն է անում ընտանիքին, այլ հակառակը՝ այդ մարդկանց հասանելիքից քիչ գումար է տալիս։ Ու մի բան էլ ասում են՝ մենք ձեզ դեռ վեց ամիս տանք այս գումարը, հետո կհասկանանք՝ ինչ է ձեր կարգավիճակը»,- ներկայացրեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։