Նիկոլ Փաշինյանը բավարարեց Ալիևի ևս մեկ պահանջ. վաղը մինչ 17.00 Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն


14:17 , 17 դեկտեմբեր, 2020
Լուրը հաստատել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքերը, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը` մինչև 17.00-ն, պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով»,- Aysor.am-ի հետ զրույցում հայտարարել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Հիշեցնենք, որ Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ թշնամին կրակ է արձակել Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ և ժամանակ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար։ Ի հեճուկս ՀՀ իշխանությունների անհեթեթ հերքումների` լուրը ճիշտ էր։ Փաստորեն, Փաշինյանը թշնամու հերթական պահանջը բավարարեց Հայաստանի ժողովրդի անվտանգության հաշվին։