Սիրիացիների խմելու ջուրը կտրելու Թուրքիայի քայլը պատերազմական հանցագործություն է


13:47 , 17 դեկտեմբեր, 2020

Pars Today-ը գրում է․

Մի քանի նամակներ հղելով միջազգային կառույցներին, Սիրիայի պառլամենտի նախագահը դատապարտել է Սիրիայի Ալ-Հասաքա շրջանի ավելի քան մեկ միլիոն բնակչության խմելու ջուրը կտրելու Թուրքիայի հանցագործ քայլը:

Չորեքշաբթի օրը, 37 նամակ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԵՄ-ի ղեկավարներին, միջազգաին միություններին, արաբական ու տարածաշրջանային պառլամենտներին, Սիրիայի պառլամենտի նախագահ Համուդե Սաբաղը վերջիններիս կոչ է արել դատապարտել Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի բնակիչների խմելու ջուրը կտրելու Թուրքիայի հանցագործ քայլը և Սիրիայի ժողովրդի դեմ Թուրքիայի բռնի, ապրօինի ու անմարդկային հանցագործությունները կանգնեցնելու համար օգտագործել բոլոր հնարավոր լծակները:

Նամակում Սիրիայի պառլամենտի նախագահը հստակեցրել է, որ քաղաքական նպատակների իրագործման համար և անտեսելով Ալ-Հասաքա նահանգի բնակչների կարիքները Թուրքիայի կողմից խաղաղ սիրիացիների դեմ ջուրը որպես զենք օգտագործելը պատերազմական հանցագործություն, բոլոր կոնվենցիաների, համաձայնագրերի և միջազգային սովորույթների բացահայտ խախտում է:

Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ- ԱԽ-ին կոչ է արել այս ուղղությամբ արագ քայլեր ձեռնարկել: