Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Խաչատրյանը


12:14 , 17 դեկտեմբեր, 2020

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ կառավարության որոշմամբ Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու մարզպետ:

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը վերջերս ԱԺ պատգամավորի իր մանդատը վայր դրեց՝ նշելով,  որ առաջիկայում աշխատանքի կանցնի գործադիրում:

Հիշեցնենք նաև, որ 2018 թվականից հետո նշանակվել էր Լոռու փոխմարզպետ, ապա արտահերթ ընտրություններին դարձել էր պատգամավոր:

Նշեն նաև, որ Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դեկտեմբերի 16-ին ներկայացրել էր հրաժարականի դիմում: