«Յուվենթուս»-ը կարող է հրաժարվել երկու հարձակվողների ծառայություններից


17:48 , 4 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հայտնել է, որ թուրինյան ակումբը կարող է հրաժարվել երկու հարձակվողների ծառայություններից:

«Մենք վեց հարձակվող ունենք թիմում, իսկ անհրաժեշտ են չորսը: Դեռևս անուններ չեմ հրապարակի»,-ասել է Մարոտան:

Ենթադրվում է, որ ակումբը ստիպված կլինեն լքել Ալեսանդրո Մատրին և Ֆաբիո Կվալյարելան: Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանից առաջ թուրինյան ակումբը համալրել են երկու հարձակվողներ` արգենտինացի Կարլոս Տևեսը և իսպանացի Ֆերնանդո Լյորենտեն: