17:24 , 4 օգոստոս, 2013
Erkusov.com-ը գրում է.
1. Հեռուստացույցը թաց կամ խոնավ շորով մի սրբեք, հնարավոր է` հոսանքահարվեք:
2. Սառած սնունդը մի կտրեք, կարող եք դանակով վնասել ձեզ։ Սպասեք` հալվի, ապա միայն փորձեք կտրել։
3. Դանակով գործ անելիս, ձեր ուշադրությունը մի շեղեք` այսպես վնասվելու հավանականությունը մեծ է։
4. Լողասենյակում էլեկտրական սարք մի օգտագործեք, այլապես կարող եք հոսանքահարվել։
5. Հոսանքին միացված էլեկտրասարքով ջրին մի մոտեցեք` վտանգավոր է։
6. Խրոցը վարդակից հանելիս լարից մի ձգեք, այն կարող է կտրվել` մերկացնելով հաղորդալարերը։
7. Բոբիկ ոտքերով և թաց ձեռքերով արդուկ մի արեք։
8. Մեկ վարդակից բազմաթիվ էլեկտրասարքեր մի միացրեք։
Էլեկտրասարքավորումները միացնելիս լարը սկզբում պետք է միացնել սարքին, այնուհետեւ` ցանցին, իսկ անջատելիս` հակառակը, սկզբում անջատել ցանցից, հետո` սարքից։