«Արժանապատվության երթ»՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով (Photo)


21:59 , 16 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

«Հայրենիքի փրկության շարժումը» այսօր Երևանի Սասունցի Դավիթի հրապարակից (Սասունցի Դավիթի կայարանի մոտից) սկսեց «Արժանապատվության» երթը:

Երթի մասնակիցները հասան մինչև ՀՀ Ոսիկանության և Ազգային Անվտանգության ծառայության դիմաց, նրանք կոչով դիմեցին Ոստիկանությանը և ԱԱԾ-ին, չկատարել Նիկոլ Փաշինյանի անօրինական որոշումները, երթն ավարտվեց Ֆրանսիայի հրաապարակում:

Երթի մասնակիցները ներկայացրին իրենց գործողությունների հետագա ծրագրերը՝ երեքշաբթի օրը ժամը 12:00-ից մեկնարկելու է համընդհանուր գործադուլ և դասադուլ, իսկ վաղը՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 17:00-ին երթը կմեկնարկի Թումոյի այգու մոտից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վերջին օրերին անհնազանդության բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել թե Երևանում, թե մարզերում։ Փաշինյանի հրաժարականի պահանջին 7 մարզից միացել է 31 համայնք և ավելի քան 205 գյուղ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ