ՀՀ-ում կան փակ ճանապարհներ. Աշտարակում ու Թալինում մառախուղ է. Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում


15:49 , 16 դեկտեմբեր, 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) տեղում է ձյուն։