Ստոլտենբերգ. Ցավում եմ, որ այն վիճակում ենք, երբ ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատժամիջոցներ կիրառեն միմյանց նկատմամբ


15:18 , 16 դեկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր վերաբերմունքն է արտահայտել ռուսական S-400 համակարգեր գնելու համար Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ և ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ցավում եմ, որ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատժամիջոցներ կիրառեն միմյանց նկատմամբ», - ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ իր հերթին նա նախկինում անհանգստություն էր հայտնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման կապակցությամբ: Նա նշել է, որ Անկարայի այս որոշումը ազգային է, և այդ համակարգերը չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համակարգերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։