Վերաքննիչ դատարանը քիչ առաջ վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը


14:32 , 16 դեկտեմբեր, 2020

Վերաքննիչ դատարանը քիչ առաջ վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը։ Շուրջ մեկուկես տարի ձգվող այս քաղաքական-քրեական գործում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն չորրորդ անգամ մատնվում է անհաջողության իր բաղձալի նպատակին հասնելու ճանապահին։

Ցավով պետք է արձանագրեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի նկատմամբ գործ կարելու իր ջանքերի տասը տոկոսն ուղղեր մեր օր օրի փոքրացող հայրենիքի առջև ծառացած արհավիրքները կանխելուն, մեր բոլորիս վիճակն այսօր այդքան ողբալի չէր լինի։