Քաղաքացիները Փաշինյանի պատկերով խրտվիլակ են բերել Կառավարության բակ (Video)


14:04 , 16 դեկտեմբեր, 2020

Քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության բակում։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ Կառավարության բակ են բերել Փաշինյանի պատկերով խրտվիլակ։

«Նիկոլ, դու դավաճանել ես էս ժողովրդին, դու խաբել ես մեզ։ Դուք պետք է հեռանաս։ Ալիևն ամեն օր ստորացնում է մեր երկրի վարչապետին, ու վարչապետ կոչեցյալը չի համարձակվում պատասխանել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։