Չէ, Սոնա ջան, էս տառապանքը վերջ չունի, քանի սահմանափակվում եք սթորիներում տառապելով. դուրս եկեք փողոց ու հեռացրեք էս անտերության թիվ 1 պատասխանատուին


12:15 , 16 դեկտեմբեր, 2020

Երգչուհի Sona Rubenyan-ը երեկ գերի ընկած տղաների նկարը սթորի ա դրել Ինստագրամում ու հարցնում ա՝ արդյո՞ք էս տառապանքը վերջ ունի, թե՞ ոչ։

Նախ՝ ասեմ, որ Սոնայի արվեստը շատ եմ սիրում, իրեն էլ շատ հարգում եմ, բայց, չէ, Սոնա ջան, էս տառապանքը վերջ չունի, քանի դուք սահմանափակվում եք սթորիներում տառապելով։ Քանի դուք մի կողմ չեք դրել ամեն ինչ ու էս անտերությունը վերացնելու ուղղությամբ հստակ քայլեր չեք ձեռնարկել, էս տառապանքը վերջ չունի։ Չունի, որովհետև ձեզ պես տասնյակհազարավոր մարդիկ, չուզենալով սառել, թրջվել, զոմբիների թիրախ դառնալ, տանը նստած տանջվում են, մտածում, որ, հա, դե, մեկ ա, փողոց հելնողը կհելնի։ Հելնողն էլի հելնում ա, բայց գալիս ա տուն ու տեսնում, որ երեսպաշտ դանիելները դրել, մարդկանց թիվ են հաշվել ու իրանց ժեխով ծաղրում են փողոց դուրս եկած մարդկանց քանակը։

Սոնան նաև հարցնում ա՝ լավ, գժվելուց բացի ի՞նչ անենք։ Արդեն ասացի՝ դուրս եկեք փողոց, ուղղակի մտեք երթի մեջ ու քայլեք, ուրիշ ոչ մի բան ձեզնից չի պահանջվում։ Բայց մարդիկ պետք է տեսնեն, որ Դուք ևս իրենց պես մտահոգ եք հայրենիքի խնդրով։ Սա վաղուց այլևս քաղաքական պայքար չէ, սա հայրենիքի պայքար է։ Հիմա մեր հերթն է մեր զինվորներին պաշտպանելու։ Էն զինվորներին, որոնց դիրքը գաղտնի հանձնում են, ու իրենք տեղյակ չեն դրանից։ Էն զինվորների, որոնց ասում են՝ հանկարծ չկրակեք թուրքի վրա, զինաթափում են, ու թուրքը գալիս, էդ զինվորներին գերի է վերցնում։

Հ.Գ. Պապոյան Գարիկն էլ պետք է մասնակցի ցույցերին, ապաշխարի ու անցնի քավարանով, քանզի կոնկրետ իր ներդրումը նիկոլին իշխանության բերելու մեջ շատ-շատ է։