15:28 , 4 օգոստոս, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 3-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել «Օմեգա» գիշերային ակումբում: Ակումբի անվտանգության աշխատակիցն ու հաճախորդը վիճաբանության մջ են մտել , որը քաշքշոցից հետո վերածվել է ծեծկռտուքի: Ականատեսը NEWS.am-ին պատմել է, որ վիճաբանությունը ծագել է հաշիվը չփակելուց:
Հաճախորդը փորձել է ակումբից հեռանալ առանց հաշիվը փակելու եւ անվտանգության աշխատակիցն էլ իր գործառուjթների շրջանակում պահանջել է փակել այն: Վիճաբանությանը միջամտել են ոստիկանները եւ լուսադեմին ոստիկանություն տարել անվտանգության աշխատակցին: