Ջոն Գալագերը նշանակվել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան
11:16 , 16 դեկտեմբեր, 2020
Ջոն Գալագերը նշանակվել է Միացյալ Թագավորության դեսպան Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում են Միացյալ Թագավորության կառավարության կայքից:
Նշվում է, որ Գալագերն իր պաշտոնը կստանձնի 2021-ի մարտին: