ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել


10:31 , 16 դեկտեմբեր, 2020
Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ մի շարք գործընկերների հետ: