00:11 , 16 դեկտեմբեր, 2020Infoport.am-ը գրում է․
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը քիչ հետո պաշտոնական հայտարարությունով հանդես կգա համացանցում ադրբեջանական կողմից տարածված՝ հայ զինվորականների գերեվարման մասին տեսանյութի վերաբերյալ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։
Նշենք, որ ադրբեջանական կողմը համացանցում տեսանյութ է տարածել հայ 100 զինծառայող իբրև թե գերեվարելու մասին։
Տեսանյութում պարզ չէ, թե գործողությունը որտեղ է տեղի ունենում։
Չնայած հանրային անհանգստությանը՝ պատկան մարմինները շուրջ մեկ ժամից ավել ոչ մի պարզաբանում չեն ներկայացրել։