Ազգադավ Նիկոլը կործանում է Հայաստանը (քարտեզ)


13:11 , 15 դեկտեմբեր, 2020

Հայաստանի վարչապետի աթոռին կպած Նիկոլ Անհողը շարունակում է իր կործանարար քաղաքականությունը։
Ըստ բազմաթիվ աղբյուրների տվյալների՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո ազգադավ-տականքն Արցախում թուրքերին նվիրել է 4 գյուղ, որը չի հերքվում գործող վարչակազմի ներկայացուցիչների կողմից։ Իսկ նիկոլապաշտներն ու նրան երկրպագող ժեխն էլ ծպտուն չեն հանում։

TOGARMA թելեգրամ ալիքը քարտեզ է պատրաստել և ներկայացրել Սյունիքի այն բնակավայրերը, որոնց վրա Նիկոլի պատճառով կախված է թուրքական վտանգը։

Կապույտ գույնով ներկայացված են այն բնակավայրերը, որտեղով անցնելու է «մայրցամաքային» Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքը՝ «Թուրանի դապասները», և մեծ հավանականությամբ, այդտեղ բնակվող մարդիկ կլքեն դրանք։

Նարնջագույնով նշված են այն բնակավայրերը, որոնք կկորցնեն տրանսպորտային կապը հարևան բնակավայրերի հետ, քանի որ այդ բնակավայրերը կապող ճանապարհներն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Կարմիր գույնով նշված են այն բնակավայրերը, որոնք Նիկոլի տականքության պատճառով դառնում են սահմանամերձ և մեծ հավանականությամբ ևս կդատարկվեն, քանի որ շատերն ուղղակի կհայտնվեն ադրբեջանցիներից մի քանի մետր հեռավորության վրա։

Ըստ գործող իշխանությունների՝ Սյունիքի 30 բնակավայր ստանում են սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ։
Նիկոլի այն հայտարարությունները, թե Հայաստանը որևէ տարածք չի կորցնում, ուղղակի խաբեություն է, քանի որ Նիկոլի կողմից ազերիներին նվիրված նոր տարածքներոից կարելի է ուղղակի վերահսկել Հայաստանի հարավային շատ տարածքներ, որի մասին ազերիները չէին էլ կարող երազել, քանի որ 1992 թ․-ից ի վեր այդ սահմանամերձ տարածքները վերահսկվել են Հայաստանի կողմից, իսկ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակից հետո հայ-ադրբեջանական սահմանը դե ֆակտո տեղափոխվեց մոտ 100 կիլոմետրով դեպի արևելք։

Նիկոլի այս հակապետական քայլերի արդյունքում վտանգված է Հայաստանն ու հայերի գոյությունն իրենց պատմական հայրենիքի այս փոքրիկ մասում։