Էրդողանը ԵՄ-ին հորդորում է պատժամիջոցների փոխարեն Թուրքիային տալ լիարժեք անդամակցություն ԵՄ-ին


11:58 , 15 դեկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Թուրքիան Եվրամիությունից ակնկալում է ոչ թե պատժամիջոցներ, այլ այս միությանը լիիրավ անդամակցություն: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պատժամիջոցները։ Այս մասին գրում է RBC-ն՝ հղում անելով Anadolu գործակալությունը:

«Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է ոչ թե պատժամիջոցներ, այլ կազմակերպությանը լիիրավ անդամակցության իր խոստումների կատարում», - ասել է Էրդողանը:

Նա նաև ավելացրել է, որ թուրքական կողմը աջակցություն է ակնկալում Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկեր ԱՄՆ-ից` «ահաբեկչական կազմակերպությունների և ուժերի դեմ պայքարում, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ երկրի տնտեսությունը պատրաստ է ցանկացած դժվար փորձությունների, նոր հնարավորությունների ու տարբեր սցենարների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։