Գրկախառնություններ, շնորհավորանքներ և ուրախության ճիչեր. Հրապարակվեցին վերադարձած գերիների անունները (Video)


01:53 , 15 դեկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Էրեբունի» օդանավակայանում այսօր երեկոյան էմոցիաները բուռն էին։ Հարազատները, բարեկամները, ընկերները բակում հավաքվել էին՝ հույսով, որ Բաքվից Ռուսաստանի ջանքերով Հայաստան վերադարձած 44 գերիների ցուցակում կլսեն իրենց հարազատի անունը։

Յուրաքանչյուր անվան հրապարակում ուղեկցվում էր ուրախության ճիչերով, գրկախառնություններով, շնորհավորանքներով , ոմանց մոտ՝ հայրանվան կամ ազգանվան չհամընկնելու դեպքում՝ ափսոսանքով։

NEWS.am-ի թղթակիցը  նկարահանել է ցուցակների հրապարակման խիստ հուզիչ կադրերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ