Հայ գերիների հարազատները հավաքվել են օդանավակայանի տարածքում (Photo)


23:31 , 14 դեկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

«Էրեբունի» օդանավակայանի տարածքում, որտեղ քիչ առաջ վայրէջք է կատարել 44 հայ գերիների՝ Ադրբեջանից Հայաստան տեղափոխած ռուսական օդանավը, հավաքվել են գերիների հարազատները։

NEWS.am-ի թղթակիցն օդանավակայանից տեղեկացնում է, որ հարազատներն իրենք էլ չգիտեն՝ հնարավորություն կունենան արդյոք տեսնելու իրենց զավակներին, քանի որ, ամենայն հավանականությամբ, նրանց օդանավակայանից կտեղափոխեն հիվանդանոց՝ բուժզննում անցնելու համար։

Օդանավակայանի տարածքում կան նաեւ շտապօգնության մեքենաներ։

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ այսօր մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը։ Կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։