Արժանապատվության երթն ավարտվեց. հաջորդը երթը՝ վաղը 17։00-ին Սասունցի Դավթի արձանի մոտից


20:51 , 14 դեկտեմբեր, 2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արժանապատվության երթը Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց։

Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ արժանապատվության հաջորդ երթը տեղի կունենա վաղը՝ ժամը 17։00-ին, Սասունցի Դավթի արձանի մոտից։

Թեւանյանն ընդգծեց, որ իրենց գործողությունները վճռական են, պայքարը չեն դադարեցնելու այնքան ժամանակ, մինչեւ չհասնեն հաջողության. «Մենք Հայաստանը սրբելու ենք կապիտուլյացիայի սիմվոլից։ Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը ձեռնտու է միայն Ադրբեջանին ու Թուրքիային։ Ես ձեզ կոչ եմ անում՝ անկախ ձեր քաղաքական եւ գաղափարական հայացքներից ամենօրյա պայքարի միանալ եւ այդ ամենօրյա պայքարի միջոցով ապահովել Նիկոլ Փաշինյանի հեռացումը»։