Գլխացավի դեպքում պետք է սեքսով զբաղվել


00:01 , 4 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Սեռական ակտը նպաստում է կանաց մոտ միգրենի պատճառով գխացավերի հաճախականության նվազեցմանը: Այսպիսի եզրահանգման են հանգել Մյունսթերի համալսարանի աշխատակիցները: Ինչպես հաղորդում է The Sydney Morning Herald պարբերականը, հետազոտողները պարզել են, որ օրգազմի զգացողությունը թույլ է տալիս հեշտ տանել գլխացավը:

Դա ապացուցվել է փորձաքննության միջոցով, երբ մասնակցիների գրեթե կեսն ասել է, որ թեթևություն է զգում սեքսից հետո:

Գիտնականները ենթադրում են, որ օքսիտոցինի և էնդորֆինի վերարտադրությունը սեքսի ժամանակ ցավազրկող էֆեկտ է ունենում: