«Իմ քայլը» խմբակցության անողնաշար պատգամավորներ, ձեր երդման տեքստի ո՞ր մասին եք հավատարիմ եղել և ինչպե՞ս


13:41 , 14 դեկտեմբեր, 2020

Հարց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անողնաշար պատգամավորներին։

Սա ձեր երդման տեքստն է։ Ուշադիր կարդացեք, ու վերհիշեք, թե ինչ երդում եք տվել։

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Հիմա հարցը. եթե ձեր մեջ կա մեկը, ով կասի, թե երդման տեքստի ո՞ր մասին է հավատարիմ եղել և ինչպե՞ս, անձամբ ես այդ մեկին կհամարեմ նիկոլական հանգամանքների զոհ և ոչ Հայրենիքի Դավաճան։