Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի բլոկպոստերի կահավորման աշխատանքները. ՌԴ ՊՆ


13:32 , 14 դեկտեմբեր, 2020
Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի բլոկպոստերի կահավորման աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքէջը, դիտակետերը կահավորվում են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքի շրջանաձեւ հսկողությունը իրականացնելու համար:

«Ներկայումս ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկության և Լաչինի միջանցքով բնակիչների տեղափոխման, պարենի և տարբեր ապրանքների փոխադրման անվտանգությունը, ինչպես նաև ուղեկցում և ապահովում են վերանորոգող բրիգադների անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: