Արցախի ՊԲ-ն չի մեկնաբանում՝ Արցախի երկնքում «Բայրաքթարներ» աշխատե՞լ են, թե ոչ


12:19 , 14 դեկտեմբեր, 2020

Արցախի Պաշտպանության բանակը հիմա ոչինչ չի մեկնաբանում։ Միայն կարող եմ վստահեցնել, որ Ստեփանակերտի երկնքում ոչ մի բան չի եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը, անդրադառնալով հարցին, թե Արցախի երկնքում «Բայրաքթարներ» աշխատե՞լ են․

«Սահմանի երկայնքով իրենց տարածքի վրա իրենց գործողությունները չեմ ուզում մեկնաբանել։ Ավելին ասելու բան չկա»,- եզրափակեց Սարումյանը։

Ավելի վաղ WarGonzo նախագիծը գրել էր, որ Արցախի երկնքում կրկին  «Բայրաքթարներ» են աշխատում։