Ամեն օր մատնահարդարման կենտրոններ բացելու փոխարեն հրաձգարաններ բացեք. կին թե տղամարդ՝ պետք է մասնակցեն հրաձգության կուրսերին


11:50 , 14 դեկտեմբեր, 2020

Ողջ մայրաքաղաքով մեկ ամեն օր մատնահարդարման կենտրոններ ու ակադեմիաներ են բացվում։ Կարծես թե ազգային գերագույն նպատակը եղունգների համար ճիշտ գունավորում ընտրելն է դարձել։ Ի՞նչ է, սպասում ենք, որ լայնածավալ նոր ռազմական գործողություններ սկսվեն, ու հրաձգության նախապատրաստական դասընթացների մասին մտածենք ու ռեպորտաժներ անենք այդ թեմայո՞վ․․․ Հրաձգարաններ բացեք, ինչքան հնարավոր է, շատ․․․ Ահել թե ջահել, կին թե տղամարդ՝ պետք է հերթագրվեն ռազմական գործին ծանոթանալու և հրաձգության նախապատրաստական կուրսերի մասնակցելու համար։

Հա, մաշված անվադողերն էլ հիմիկվանից մի տեղ կուտակեք ու էդ թեմայով ռեպորտաժները խստիվ արգելեք․․․