Իրանի պատգամվոր․ Իրանը պետք է աջակցեր Հայաստանին՝ Ադրբեջանի հետ վերջին պատերազմում


12:45 , 14 դեկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Իրանցիներն ու քաղաքական գործիչները շարունակում են քննադատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 10-ին Բաքվում իրրեդենտիստական սադրանքը։ Իրանի խորհրդարանի պատգամավոր Մահմուդ Ահմադի-Բիգաշը խորհրդարանում հայտարարել է, որ Թեհրանը պետք է աջակցեր Հայաստանին՝ Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Այս մասին գրում է Iran International-ը։

Մահմուդ Ահմադի-Բիգաշը, որը խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ է, օրենսդիր մարմնի կիրակիի նստաշրջանում հայտարարել է, որ «Իրանը պետք է մի կողմ դներ նրբությունները» և օգներ Հայաստանին՝ «պահպանել ուժերի հավասարակշռությունը» տարածաշրջանում:

Նշվում է, որ Իրանը չեզոք մնաց սեպտեմբերին բռնկված Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բախման ժամանակ, Թուրքիան օգնեց Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։