Պատրաստվու՞մ եք արդյոք ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի առջև կազմակերպել նաև շնորհակալության ցույց, թե՞ դրա կարիքը չեք տեսնում. Ռուբեն Մելիքյանը՝ Հայկ Խանումյանին


19:29 , 13 դեկտեմբեր, 2020
Պարոն Խանումյան,
Hayk Khanumyan
Երեկ երեկոյան կանանցով-երեխաներով միտինգ էիք կազմակերպել ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի առջև՝ պահանջելով լուծել Դիզափայտի հարցը (Հին Թաղեր և Խծաբերդ): Ռուսական կողմի ակտիվ ջանքերով այսօր խնդիրը կարծեք թե լուծվեց - խաղաղապահ առաքելության պաշտոնական քարտեզը փոխվեց՝ ընդգրկելով Դիզափայտը։
Հիմա՝ հարց։ Պատրաստվու՞մ եք արդյոք կազմակերպել նաև շնորհակալության միտինգ, թե՞ դրա կարիքը չեք տեսնում։
Շնորհակալություն։