Ահռելի, անմարդկային զոհողությունների, կապիտուլյացիայի ու ազգային նվաստացման գնով անգամ Նիկոլ Փաշինյանը չլուծեց արցախյան հարցը. Սամվել Ֆարմանյան


18:49 , 13 դեկտեմբեր, 2020
Ահռելի, անմարդկային զոհողությունների, կապիտուլյացիայի ու ազգային նվաստացման գնով անգամ Նիկոլ Փաշինյանը չլուծեց արցախյան հարցը: Այն մնում է չլուծված, խաղաղությունը՝ չերաշխավորված: Մեր անվտանգությունը 1920 թ. ի վեր երբեք այսքան խոցելի չի եղել:
Ռազմաքաղաքական ու դիվանագիտական գործի ինչպիսի՜ «հանճար» պիտի լինես կամ սեփական երկիրդ որքա՜ն պիտի ատես՝ ռեկորդային նման «արդյունքի» հասնելու համար:
Տգիտություն... բոլոր աղետների ու ձախորդությունների մայր պատճառը: