Ընկույզը կանխարգելում է անեմիայի և տկարամտության զարգացումը


21:58 , 3 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցները Սան Ֆրանցիսկոյում պարզել են, որ տկարամտությունը կապված է մարդու արյան մեջ երկաթի բաղադրության հետ: Դրա պակասի դեպքում անեմիա է զարգանում, որի հետևանքով անկում են ապրում էրիթրոցիտները, որոնց միջոցով արյունը թթվածին է ստանում: Եթե այդ գործառույթը չի աշխատում, նվազում է մտավոր ակտիվությունը, քանի ուղեղի հյուսվածքները թթվածնային քաղց են զգում:

Դրանից, սակայն, ելք կա՝ ճիշտ սնունդը: Գիտնականները խորհուրդ են տալիս հաճախակի օգտագործել ընկույզ: Օգտակար են նաև լոբին, ձկան և մսի սթեյքերը: Ընդհանուր առմամբ, առողջարար է նաև մրգերով ու բանջարեղեններով հարուստ միջերկրածովյան դիետան։ 

Երկաթի մակարդակին հատկապես ուշադիր պետք է հետևեն 65 տարեկանն անց անձինք: Այս մասին հաղորդում է Meddaily-ն: