Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ. քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը


15:09 , 12 դեկտեմբեր, 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: