Ադրբեջանցիների կրակոցներից Ներքին Կարմիրաղբյուրում զինծառայող է վիրավորվել


18:11 , 3 օգոստոս, 2013

Ադրբեջանցիների կրակոցներից Ներքին Կարմիրաղբյուրում զինծառայող է վիրավորվելPanARMENIAN.Net -ը գրում է.

Այսօր առավոտյան Տավուշի մարզիՆերքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ուսից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Գյուղապետի խոսքով՝ այժմ երիտասարդը գտնվում է Բերդի hոսպիտալում: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զինծառայողի վիճակն այժմ միջին ծանրության է: