16:41 , 11 դեկտեմբեր, 2020Ինչո՞ւ են «մեր նմանները» այդքան վրդովված, որ Նիկոլ դավաճանը Արցախը ծախեց:
Որովհետև երբ «ձեր նմանները» փախչում էին Հայաստանից 90-ական թվականներին, որպեսզի նույնիսկ խաղաղ պայմաններում ձեր տղաները Ղարաբաղ ու Աղդամ չուղարկվեին ծառայության, «մեր նման» Սփյուռքում ծնված դաշնակցական «հարիֆները» 17-18 տարեկանին կամավոր էին գնում հենց Աղդամ, շինանյութ քանդում ու հավաքում ու ականավորված սահմանամերձ գյուղերում «ինժիներական» աշխատանք տանում անվճար:
Մենք դա արել ենք որովհետև մեր նմանների համար Արցախը բեռ չէր, այլ համազգային արժեք ու հպարտություն էր, որը յուրաքանչյուրս պիտի գուրգուրեր ու պաշտեր:
Մեր հարգարժան գաղափարակից ընկերների պատիվը չենք ունեցել՝ կռվելու ի պաշտպան հողի ու հայրենիքի: Նման բախտ մեզ չի վիճակվել: Բայց մենք էլ մեր քրտինքն ենք խառնել այդ հողի հետ ու մեր լուման ենք տվել նրա համար:
Ու նորից կտանք: Նիկոլն ու իր նման ստամոքսի մեռած ապազգային թավիշները չեն, որ որոշելու են հայ ազգի ճակատագիրը: Մեր նմաններն են որոշելու: Ոնց նիկոլի հետ եկաք, այդպես էլ կհեռանաք: Իսկ մերոնք նորից կազատագրեն ու կվերակառուցեն մեր հայրենի հողերը:
