«Արժանապատվության երթ»՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ուղիղ


15:02 , 11 դեկտեմբեր, 2020

Քաղաքացիները «արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք Մաշտոցի պողոտայի սկզբնամասից երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Նշենք, որ այսօր քաղաքացիները նաև անհնազանդության ակցիաներ էին անում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։