Դեկտեմբերի 14-ից կվերաբացվեն Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները


14:49 , 11 դեկտեմբեր, 2020

Դեկտեմբերի 14-ից կվերաբացվեն Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Հարգելի համաքաղաքացիներ

Ս.թ. դեկտեմբերի 14-ից Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները կվերսկսեն բնականոն աշխատանքը:

Քաղաքացիներին հասանելի են նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքի առցանց գործիքները:

Դիմումների համար՝ անցնել հետևյալ հղումով:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր»: