Սևանա լճում լողանշանը անցած քաղաքացին սուզվել է


17:36 , 3 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Օգոստոսի 3-ին, ժամը 15.12-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.43-ին Սևանա լճի թիվ 3 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատվել է, որ լողանշանը անցած քաղաքացին սուզվում է:

Անմիջապես օգնության են մեկնել ջրափրկարարները, ովքեր ջրից դուրս են բերել Երևանի բնակիչ` 1990թ. ծնված Ա. Ա.-ին և տեղափոխել լողափի բուժկետ:
Տեղում ցուցաբերվել է համապատասխան օգնություն: